Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին, թե Կուբա այլևս ո՛չ նավթ կհասնի, ո՛չ էլ փող: «Ոչ ոք մեզ չի թելադրում՝ ինչ անել: Կուբան ագրեսիա չի իրականացնում: Միացյալ Նահանգները 66 տարի շարունակ հարձակվում է մեր երկրի վրա, իսկ նա պատրաստ է պաշտպանել Հայրենիքը մինչև արյան վերջին կաթիլը»,- շեշտել է Կուբայի նախագահը:               
 

Դեռ շատ եք երանի տալու Ռուբեն Հայրապետյանին

Դեռ շատ եք երանի տալու Ռուբեն Հայրապետյանին
14.10.2024 | 11:42

Հայաստան- Մակեդոնիա պարտված խաղից հետո ՀՖՖ-ն պաշտոնանկ արեց մեր հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Պետրակովին։

Իհարկե, Պետրակովի գլխավորությամբ մեր ընտրանին վատ արդյունքներ է գրանցել։

Բայց գլխավոր խնդիրն ամենևին Պետրակովը չէ։

Երկու տարի առաջ Կապարոսն էր մեղավոր, այսօր՝Պետրակովը։

Գլխավոր պրոբլեմը ՀՖՖ ղեկավարությունն է, որը ձախողել է իր բոլոր ծրագրերը։

Ինչպես ասում էին հին հույները՝ ամեն ինչ երևում է համեմատության մեջ։

Հետ գնանք 10-15 տարի…

ՀՀ երիտասարդական հավաքականը հաղթում էր Թուրքիային։

Ազգային հավաքականը խոշոր հաշվով հաղթում էր Դանիային, Սլովակիային, նույն Հս.Մակեդոնիային։

Հավասար խաղ և արդյունք էր ցուցադրում Իտալիայի հավաքականի դեմ խաղում։

Այդ ամենը կար, քանի որ հայկական ֆուտբոլը տեր ուներ, ֆուտբոլով ապրող ղեկավար ուներ՝ Ռուբեն Հայրապետյան։

Նրա ղեկավարման տարիներին մեր հավաքականը Վարդան Մինասյանի առաջնորդությամբ դարձել էր գրանդ հավաքականների համար իրական հեղինակություն։

Իսկ այսօր…

Միայն մեծ-մեծ խոստումներ ու խայտառակ արդյունք։

Այս ղեկավարության օրոք նույնիսկ Անչելոտտին ու Գվարդիոլան դժվար թե ցանկալի արդյունքի հասնեն։

Ձուկը գլխից է հոտում։

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

Դիտվել է՝ 24155

Մեկնաբանություններ